Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա ինքնազգացողության մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
«Իրեն լավ է զգում, ամեն ինչ լավ է, տրամադրությունը բարձր է: Այժմ ավելի շատ տանն է գտնվում, քանի որ թատրոն գնալը բարդ է իր համար, սակայն միշտ կապի մեջ է նրանց հետ: Վերջերս թատրոնի տնօրենն այցելել է նրան, այնպես որ ամեն ինչ լավ է»,- ասել է Սողոմոնյանը:
Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է 2017թ. հոկտեմբերին: Դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել, որից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ ամուսնալուծությունը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: