Մահացել է Յարոսլավ Կուբերան
Հունվարի 20-ին կյանքի 73-րդ տարում մահացել է Չեխիայի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահ Յարոսլավ Կուբերան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սենատի մամուլի քարտուղար Սուե Նգուենը:
«Յարոսլավ Կուբերան մահացել է Տեպլիցե քաղաքում (Չեխիայի հյուսիս-արեւմուտք),-նշել է նա:-Մահվան պատճառ են դարձել առողջության հետ կապված խնդիրները»: Մամուլի քարտուղարն ավելի մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել:
Մինչդեռ Պրահայի Pravo թերթի կայքը տեղեկացրել է, որ Կուբերայի մահն անսպասելի է եղել: Նա իրեն վատ է զգացել, երբ կիրակի օրն ուղեւորվում էր իր գրասենյակ: Խոսնակին իսկույն հուսպիտալացրել են Տեպլիցեի հիվանդանոցում, իսկ այնուհետեւ տեղափոխել Ուստի-նադ-Լաբեմ քաղաքի կլինիկա, որտեղ նա ավելի ուշ մահացել է:
Յարոսլավ Կուբերան, որի 73-ամյակը պետք է լրանար փետրվարի 16-ին, Սենատը գլխավորում էր 2018 թվականի նոյեմբերից: Առաջիկայում սենատորները պետք է ընտրեն նոր նախագահ: Մինչ այդ նրա պարտականությունները պետք է անցնեն առաջին փոխխոսնակ Իրժի Ռուժեչկային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: