Բաժիններ՝

Ավստրալիայի հարավ-արևելքում փոթորկից հետո գոլֆի գնդակի չափի կարկուտ է տեղացել

Ավստրալիայի հարավ-արեւելքի առանձին շրջաններում սաստիկ կարկուտ է տեղացել: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել է 7News ավստրալական հեռուստաալիքը։
Գոլֆի գնդակի չափի կարկուտը Նոր Հարավային Ուելսի նահանգում եւ Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում ջարդել է ավտոմեքենաների ապակիները եւ կոտրել ճառերի ճյուղերը: Անբարենպաստ եղանակը, մասնավորապես, վնաս է հասցրել Կանբերային եւ այլ խոշոր քաղաքների:

Ավստրալիայի արտակարգ ծառայությունները մեկ օրում ստացել են ավելի քան 1,5 հազար կանչ, որոնցից մոտավորապես հազարը կապված են եղել տարերքի մոլեգնելու պատճառով շենքերի վնասվելու հետ:

Դրանից ժամեր առաջ Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնել է ավազամրրիկը: Ավազի եւ փոշու քուլաները հասել են տասըհարկանի շենքի բարձրության: Փոթորկի ժամանակ քամու պոռթկումների արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի:

Մինչդեռ, Վիկտորիա, Հարավային Ավստրալիա, Տասմանիա նահանգներում եւ Նոր Հարավային Ուելսի հարավային մասերում շարունակում են մոլեգնել բնական հրդեհները, որոնք արդեն զգալի վնաս են հասցրել: Ավստրալիայի պաշտոնական անձինք BBC News-ին հայտարարել են, որ անտառային հրդեհների սեզոնը կշարունակվի դեռ երկար ամիսներ:
2019 թվականի սեպտեմբերից Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, ավերվել են 2 հազարից ավելի տնային տնտեսություններ: Կրակը ոչնչացրել է շուրջ 10 մլն հեկտար անտառ: Զոհվել են հսկայական քանակությամբ կենդանիներ, այդ թվում՝ կոալաներ ու կենգուրուներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս