Տայվանում հաստատվել է նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը
Տայվանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը։ Հիվանդությունը բժիշկներն ախտորոշել են հունվարի 20-ին Ուհանից (Չինաստանի Հուբեյի կենտրոնական նահանգ) ժամանած՝ տայվանցի 55-ամյա բնակչուհու մոտ: Ներկայում հիվանդը գտնվում է բժիշների հսկողության ներքո:
Բժիշկների խոսքով՝ կորոնավիրուսի համար բնորոշ են այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են հարբուխը, հազը, կոկորդի ցավը եւ կրծքի ճնշվածության զգացումը: Հնարավոր են նաեւ գլխացավերի եւ տենդի հայտնվելը, որը կարող է տեւել մի քանի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: