Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի բռնկման առավելակետն անցել է. փորձագետ

Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է առավելակետին, վարակման նոր դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է, եւ ապագայում հարկ է սպասել իրադրության բարելավման: Փետրվարի 17-ին այս տեսակետն է հայտնել Ուհան քաղաքում թոքաբորբով ախտահարվածների բուժման համար «Լեյշենշան» մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը։

«(Կորոնավիրուսի դեմ պայքարի) շրջադարձային պահն արդեն եկել է: Ինչ վերաբերում է ախտահարվածներին, արձանագրված շատ դեպքեր վերաբերում են արդեն ավելի վաղ հայտնաբերվածների կատեգորիային: Բարձր ջերմությամբ պացիենտների թիվն, ըստ իմ դիտարկումների, նվազում է հինգերորդ օրն անընդմեջ»,- մեջբերում է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Փորձագետը վստահություն է հայտնել, որ հիվանդացածների թվի նոր կտրուկ բարձրացում արդեն տեղի չի ունենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829