![](/banners/BeFunky-design.jpg)
Մակրոնը Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսություն կարիք է տեսնում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1005079.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ. Մակրոնի խոսքով՝ դրա նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբերանվտանգության հարցերի քննարկումը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Մակրոնն ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում:
«Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը պետք է հիմնված լինի սառեցված հակամարտությունները կարգավորելու ունակության, կիբերանվտանգության մասին քննարկման ունակության վրա»,-ասել է Մակրոնը: