Բաժիններ՝

Չինաստանում սկսել է աշխատել ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետաքննության միջազգային խումբը ժամանել է Չինաստան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկման հետաքննության գծով ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ խումբն արդեն ժամանել է Պեկին եւ սկսել համապատասխան աշխատանքը: Խմբում ներառված են նաեւ ամերիկացի փորձագետներ, նրանք ստուգումներ կանցկացնեն Պեկինում, ինչպես նաեւ Գուանդունի եւ Սիչուանի նահանգներում»,-հայտնել է Գեն Շուանը բրիֆինգում:

Փետրվարի 14-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ԱՀԿ-ի միջազգային խումբը բաղկացած կլինի 24 չինացի եւ օտարերկրյա փորձագետներից: Ավելի վաղ Չինաստան է ժամանել ԱՀԿ-ի փորձագետների առաջապահ խումբը՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդի գլխավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս