
ԱՀԿ-ն մտադիր չէ ենթադրություններ անել կորոնավիրուսով վարակման մասշտաբների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է սպասում, սակայն մտադիր չէ ենթադրություններ անել, թե ինչ մասշտաբների կարող է հասնել կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը՝ գործակալության խնդրանքով մեկնաբանելով ամերիկացի գիտնական Այրա Լոնջինի կանխատեսումն այն մասին, որ նոր կորոնավիրուսով վարակումը կարող է սպառնալ Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին։
«Մենք չգիտենք, թե այդ բռնկումը երբ կհասնի իր բարձրակետին, մինչեւ ամենավերջին պահը դրա էվոլյուցիայի մեջ,- ասել է Յազարեւիչը:- Վիրուսը կրկին կարող է հարձակումն սկսել թվացյալ նահանջից հետո: Մենք չէինք ցանկանա զբաղվել շահարկումներով: Բոլոր դեպքերում մենք սպասում ենք, որ հաղորդումներ կստացվեն Չինաստանում եւ այլ երկրներում ավելի մեծ թվով դեպքերի մասին»:
ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում «նոր հաստատված դեպքերի թիվը, որոնց մասին հաղորդվում են Չինաստանում, կայունացել է»: Սակայն, նրա խոսքով, այդ հանգամանքը «պետք է մեկնաբանել խիստ զգուշավորությամբ», քանի որ կորոնավիրուսի հարուցած հիվանդության ներկայիս բռնկումը «դեռեւս կարող է գնալ ցանկացած ուղղությամբ»: