ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ էֆ անցկացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է փետրվարի 17-ին։
Պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկության վերաբերյալ հարցին, Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Ռուսաստանի հետ վարում է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիման վրա»:
«Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի եւ այլ թեմաների շուրջ»,- ասել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը հերթական անդամ հանդես է եկել այն պնդմամբ, որ Ռուսաստանը խախտել է Փոքր ու միջին հեռահարության հրթռների վերացման մասին պայմանագիրը: «Բայց մենք նրա հետ ինտենսիվ ու բաց քննարկումներ ենք վարում»,- հայտարարել է նա: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներին «հարկավոր է միասնական մնալ, խոսել մեկ ձայնով եւ հաստատակամ լինել»:
Փետրվարի 15-ին ելույթ ունեալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շարունակելով ՌԴ-ի զսպման եւ նրա դեմ պատաժամիջոցները պահպանելու քաղաքականությունը: Իր հերթին Մակրոնը, որը նույնպես այդ օրը մասնակցել է խորհրդաժողովին, հայտարարել է, որ Փարիզը հանդես է գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: