Բաժիններ՝

Հիթրոուում ավելի քան 200 չվերթ է չեղարկվել համակարգչային խափանման պատճառով

200-ից ավելի չվերթներ, որոնք պետք է փետրվարի 16-ին եւ 17-ին ժամանեին Հիթրոու կամ մեկնեին այնտեղից, չեղարկվել են ուղեւորների եւ բեռների գրանցման համակարգի խափանման պատճառով, որը վերաբերել է Լոնդոնի օդանավակայանի բոլոր չորս տերմինալներին: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել է Press Association լրատվական գործակալությունը։

Ինչպես ասված է Հիթրոուի վարչության տարածած հաղորդագրության մեջ, փետրվարի 17-ի առավոտյան խափանումը վերացվել է, սակայն դրա հետեւանքներն օրվա ընթացքում կշարունակեն ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: British Airways ավիաընկերությունը հայտնել է փետրվարի 17-ին պլանավորված 90՝ առավելապես ներքին եւ եվրոպական չվերթների չեղարկման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս