Բաժիններ՝

Ճապոնիայում կարանտինի կանգնած հանրանավի ուղևորներին տարահանում են հայրենիք

ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, Իտալիան ձեռնամուխ են եղել իրենց քաղաքացիների տարահանմանը, որոնք երկշաբաթյա կարանտին են անցել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում կանգնած Diamond Princess ճամփորդանավում: Տարահանման պարտադիր պայման է կորոնավիրուսի բացասական թեստը։

Ինչպես հայտնել են Ճապոնիայի իշխանությունները, փետրվարի 16-ին նավում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս 70-ով եւ հասել 355-ի: Ամերիկացիներին, որոնց թիվը նավում եղել է ավելի քան 400, հայրենիք կտանեն Kalitta Air-ի վարձաչվերթներով:

Նրանց բոլորին կտեղափոխեն ամերիկյան ռազմակայաններ, որտեղ նրանք պետք է դարձյալ երկշաբաթյա կարանտին անցնեն: Միեւնույն ժամանակ ճապոնացի բժիշկները հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի՝ հանրանավում գտնվող 40-ից ավելի քաղաքացիների մոտ: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, նրանք բուժընթաց կանցնեն Ճապոնիայի բուժհիմնարկներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս