Լիտվայի արտգործնախարարը հայերենով է պատասխանել ՀՀ ԱԳՆ շնորհավորանքին
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը հայերենով է պատասխանել Լիտվայի անկախության տոնի առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին: Լինկևիչիուսը պատասխանը հրապարակել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Շնորհակալ եմ սիրելի ընկերներ: Լիտվացիները և հայերը կիսում են սերը դեպի անկախություն և ժողովրդավարություն»,- գրել է նախարարը:
Թվիթերում Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջը շնորհավորանք էր հրապարակել` նվիրված Լիտվայի անկախության տոնին. «Լիտվայի անկախության տոնի առթիվ շնորհավորում ենք մեր գործընկերներին ու Լիտվայի բարեկամ ժողովրդին: Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ հարաբերությունները և ակնկալում է պահպանել ու խորացնել քաղաքական երկխոսությունը` հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- նշված էր հայտարարությունում:
We congratulate our colleagues and the friendly Lithuanian people on the Day of the Restoration of the State of #Lithuania??. @Armenia ?? highly values its relations with Lithuania?? & hopes to maintain and strengthen political dialogue for the benefit of our countries. pic.twitter.com/XPF1av7Eph
— MFA of Armenia?? (@MFAofArmenia) February 16, 2020