Ծովահենները Նիգերիայի ափերից բեռնարկղային նավ են գրավել
Նիգերիայից մոտ 300 կմ հեռավորության վրա ծովահենները գրավել են դանիական Maersk Tema ընկերության բեռնարկղային նավը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ֆիննական Iltalehti պարբերականը՝ հղում կատարելով Fleetmon բեռնափոխադրման նավիգացիայի կայքին:
«Ուրբաթ օրն առավոտյան 2 ծովահենի հաջողվել է բարձրանալ դանիական բեռնարկղային նավի նավատորմի վրա, որը գտնվել է նիգերիական ափերից մոտ 300 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ անձնակազմը թաքնվում է նավի սենյակներից մեկում: Կայքի տեղեկություններով, մոտակայքում այլ նավեր չկան: Ֆիննական պարբերականի տվյալներով էլ, բեռնարկղային նավի վրա կա ավտոմատ նույնականացման ծրագիր (AIS – Automatic Identification System), որը ցույց է տալիս, որ նավը նույն տեղում կանգնած է:
Նավը Կոնգոյի Պուենտ-Նուար նավահանգստից ուղևորվում է դեպի Նիգերիա: