Բաժիններ՝

ԱՀԿ-ում անհանգստացած են կորոնավիրուսի հնդկական շտամի տարածման տեմպերից

Կորոնավիրուսի նոր մուտացիաների, առանձնապես հնդկական շտամի արագ տարածումն անհանգստության պատճառ է նույնիսկ վերջին ժամանակներս վարակումների քանակի նկատվող միտման ֆոնին: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) հարթակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածարշջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։

«Ես նաեւ լավատես եմ: Բայց զգուշավոր լավատես, որովհետեւ մենք խառը պատկեր ենք տեսնում,- ասել նա՝պատասխանելով մինչեւ տարեվերջ համավարակի հետ կապած իրադրությունը հսկողության տակ վերցնելու հնարավորության մասին հարցին: Մահերի, վարկումների եւ հոսպիտալացումների թիվը նվազում է: Եվ մենք պատվաստման ծավալմամբ տեսնում ենք , որ մահերի քանակն, առանձնապես տարեց մարդկանց շրջանում, իրոք նվազում է: Բայց նաեւ մենք անհանգստության պատճառներ ունենք. վիրուսի մուտացիաներն, առանձնապես այն, ինչը մենք անվանում ենք B1617 (հնդկական շտամ – ծանոթ.խմբ.), որը տարածվում է շատ ավելի արագ»: Նրա խոսքով՝ համավարակի դեմ հաջող պայքարի համար բոլոր մարդիկ պետք է պատասխանատու մոտեցում հանդես բերեն պատվաստման նկատմամբ:

«Մենք պետք է վստահ լինենք եւ պատվաստումներ անենք: Ես պատվաստում արեցի մեկ շաբաթ առաջ, երբ հասավ իմ հերթը»,- նշել է ԱՀԿ-ի բյուրոյի ղեկավարը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել դիմակների ռեժիմի պահապնումը եւ բնակչության լայն իրազեկումը պաշտպանական միջոցների մասին: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժոովը, որը կազմակերպում է «Ռոսկոնգրես» հիմնադրամը, տեղի է ունենում հունիսի 2-ից մինչեւ 5-ը: Այս տարի համաժողովի թեման է. «Կրկին միասին:

Նոր իրականության տնտեսությունը»: Միջոցառման շրջանակներում նաեւ տեղի կունենան Փոքր եւ միջին ձեռնարկչություն, «Առողջ հասարակություն», «Դեղորայքային անվտանգություն» համաժողվները եւ «ՊՄՏՀ-Յունիոր» պատանեկան սեկցիան: ՊՄՏՀ-2021-ն անցկացվում է անմիջակա ձեւաչափով՝ համաճարակային անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ: ՏԱՍՍ-ը հանդես է գալիս որպես միջոցառման տեղեկատվական գործընկեր եւ Ֆոտոհոստ-գործակալություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս