Բաժիններ՝

Բրյուսելը բելառուսական ավիաընկերություններին արգելել է թռչել ԵՄ-ի օդային տարածքով

Եվրամիությունը բելառուսական բոլոր ավիափոխադրողներին պաշտոնապես արգելել է օգտագործել իր օդային տարածքն ու օդանավակայանները: Այս մասին ասված է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ria.ru-ն։

«ԵՄ-ի խորհուրդը Բելառուսում տիրող իրադրության կապակցությամբ որոշում է ընդունել ուժեղացնել գոյություն ունեցող սահմանափակող միջոցառումները և բելառուսական բոլոր ավիափոխադրողների համար արգելք է սահմանել ԵՄ-ի օդային տարածք թռիչքի, ինչպես նաև ԵՄ-ի օդանավակայաններ մուտք գործելու համար»,- նշվում Է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը`բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

ԵՄ առաջնորդները մայիսի 24-ի տեղի ունեցած գագաթնաժողովում որոշում են ընդունել ԵՄ-ի օդային տարածքում արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները, ինչպես նաև եվրոպական ավիաընկերություններին խորհուրդ են տվել խուսափել Բելառուս թռիչքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս