
Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով 12 անձ մահացել է

Աֆղանստանի անվտանգության ուժերի ավիահարվածի հետևանքով, որը սխալմամբ հասցվել է աշխարհազորայինների խմբին, որոնք հանդես են գալիս իշխանությունների կողմից զինյալների դեմ պայքարում, առնվազն 12 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշ աղբյուրների տվյալներով ՝ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը ոչ դիտավորյալ են «հարված հասցրել յուրայիններին»:
Դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան Բադախշան նահանգում: Զոհվածների թվում է աշխարհազորայինների հրամանատարը։
Միջադեպի հետևանքով ևս 8 մարդ անհետ կորել է: Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: