Բաժիններ՝

Հնդկաստանում հայտնաբերել են SARS-CoV-2-ի երեք շտամ, որոնք ախտահարում են արդեն պատվաստված մարդկանց

Հնդկաստանի բժիշկները հաստատել են SARS-CoV-2 կորոնավիրուսի երեք շտամ, որոնք ախտահարում են արդեն պատվաստում ստացած մարդկանց: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Դելիի Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի, ինչպես նաեւ Գենոմիկայի եւ ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքները։

Հետազոտության մեջ խոսվում է լրիվ կամ մասնակի պատվաստումից հետո COVID-19 հիվանդության 63 դեպքերի մասին: Վարակը հայտնաբերվել է 41 տղամարդու եւ 22 կանանց մոտ, որոնց միջին տարիքը կազմում է 37: Տասը մարդ պատվաստվել է Covishield-ով, իսկ 53-ը՝ Covaxin-ով:

«Հիվանդներից ոչ ոք ուղեկցող հիվանդություններ չի ունեցել, որոնք կարող էին նախատրամադրող գործոն դառնալ բեկումնային վարակների համար»,-ասվում է հնդիկ բժիշկների հոդվածում:

Բեկումնային վարակ է կոչվում պատվաստում ստացած մարդու՝ այն նույն հիվանդությամբ հիվանդանալու դեպքը, որի դեմ նա ներարկվել է:

Մասնագետներն ախտահարվածների մեծամասնության մոտ հայտնաբերել են շտամ՝ B.1.617 շարքից:

«B.1.617.2-ը գերակշռողն է դարձել այն 23 նմուշներից, որոնցից 12-ը եղել են լիովին պատվաստված, իսկ 11-ը՝ մասնակի պատվաստված: Չորս նմուշ եւ 1 նմուշ դասվել են B.1.617.1 եւ B.1.1.7 շարքին՝ համապատասխանաբար»,-ասվում է հրապարակված հաշվետվության մեջ:

B.1.617 շտամը, որը հայտնի է որպես կրկնակի մուտացիայով շտամ, առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում: Այժմ այն հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել է, որ «սեւ բորբոսի» գրեթե ինը հազար դեպք է հայտնաբերվել Հնդկաստանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս