Բաժիններ՝

Ավստրիայի կանցլերը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համար

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V»-ի եւ կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարեւոր չէ։

«Դե, իհարկե, մենք պետք է հաղթահարենք համավարակը…Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության եւ քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ մի դեր չի խաղում, թե որտեղից է այդ պատվաստանյութը՝ Ամերիկայից, ԵՄ-ից, Ռուսաստանից կամ Չինաստանից: Կորոնավիրուսի դեմ յուրաքանչյուր պայքար ամբողջ աշխարհի հաջողությունն է: Աշխարհաքաղաքական տարբերությունները դեր չեն խաղում»,-հայտարարել է Կուրցը՝ հանդես գալով ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) լիագումար նստաշրջանում:

«Ես շատ ուրախ եմ, որ «Սպուտնիկ V»-ն ներկայացված է արդեն ավելի քան 60 երկրներում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ Պուտին, այդ ոլորտում ցուցաբերած նախաձեռնության համար»,-նշել է Կուրցը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների, կազմել է 97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն: 2021 թվականի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 2-5-ը՝ անմիջակա ձեւաչափով: «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությունը հանդես է գալիս որպես ՊՄՏՀ-ի գործընկեր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս