
Բայդենը և Ստոլտենբերգը կքննարկեն տրանսատլանտյան համագործակցության ամրապնդման հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին:
Նա հայտնել է, որ հանդիպմանը Բայդենն ու Ստոլտենբերգը քննարկելու են հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպման մանրամասները: Նրանք անդրադարձել են նաև տրանսատլանտյան համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն առնչվող հարցերին: