
Վենետիկն ընդունել է համավարակի սկսվելուց ի վեր առաջին ճամփորդանավը

2019 թվականի աշնանից ի վեր առաջին անգամ սկսել են Վենետիկ ժամանել ճամփորդանավեր եւ միաժամանակ կրկին բանավեճ է սկսվել քաղաքի համար զանգվածային զբոսաշրջության օգուտի շուրջ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Առաջին նավը Ջուդեկա ջրանցքից անցել է հունիսի 3-ի առավոտյան՝ քարշակի ուղեկցությամբ՝ առաջվա պես կառանվելով քաղաքի կենտրոնում:
Նա դատարկ է ժամանել հունական Պիրեա նավահանգստից: Վենետիկում նավ կնստի ընդամենը 650 ուղեւոր այն դեպքում, երբ համավարակից առաջ նրանց թիվը եղել է երեք հազար:
Այնուհետեւ նավը կուղեւորվի Բարի, կայցելի հունական Կորֆու եւ Միկոնոս կղզիներ եւ վերջնակետին կհասնի խորվաթական Դուբրովնիկում: Նավ նստելու համար զբոսաշրջիկները պարտավոր են ցույց տալ COVID-19-ի բացասական թեստի արդյունքը:
Ծովային ճամփորդությունների վերադարձը Վենետիկ քաղաքի բնակիչների մոտ առաջացրել է տարբեր զգացողություններ: Ըստ իտալական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, հունիսի 5-ին նավի ուղեւորվելու ժամանակ պլանավորվել են երկու ցույցեր. մեկը՝ հաջակցություն կրուիզային զբոսաշրջության, մյուսը՝ դրա դեմ: