Կուբանում ավտոբուսի ջուրն ընկնելու հետեւանքով հոսպիտալացված բանվորներից մեկը եւս մահացել է:
Միակ լուրջ պրոցեսը, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման պատրաստություններն են. «Այսօր բոլոր հիմքերը կան կարծելու, որ այդ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը բավական մեծ է։ Այսինքն՝ փաստաթուղթը պատրաստ է, այն համաձայնեցված է, տեխնիկական շտկումներ են արվում, և քաղաքական հակասություններ տեսանելի չեն, այնպես որ, կարող ենք ենթադրել, որ այն կստորագրվի»։
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան ժամանել է Թեհրան՝ Սիրիայի հարցի շուրջ հանդիպումներ անցկացնելու Իրանի պաշտոնատարների հետ:
Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից երկրի դուրս գալու պայմանների շուրջ հանրակցության հետ բանակցությունների երրորդ փուլն սկսում է կառուցողական ոգով եւ հուսով է, որ կողմերը կդրսեւորեն ճկունություն եւ հնարամտություն:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում որոշվել է օգոստոսի 28-ից մեկ շաբաթով փակել շուրջ 300 դպրոց:
Մեքսիկայի կառավարությունը չի պատրաստվում ֆինանսավորել ԱՄՆ-ի սահմանին պարսպի կառուցումը, ինչպես առաջարկում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է մշակութային փոխանակման ծրագրերով տրվող այցագրերի քանակի կրճատան հարցը:
Մեկ մարդ է զոհվել, եւս 62 հոգի դիմել է բուժօգնության նախօրյակին Հոնկոնգում մոլեգնած «Պակհար» արեւադարձային փոթորկի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ոստիկանությանը բանակային զենքով հանդերձելու սահմանափակումերը վերացնելու հարցը:
Առնվազն 238 մարդ է բուժօգնության դիմել Մեծ Բրիտանիայի Արեւելյան Սասեքսի կոմսությունում այն բանից հետո, երբ ծովափին անհայտ գազի ամպ է հայտնվել:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգը պատրաստվում է սաստիկ անձրեւների եւ հեղեղումների նոր ալիքին «Հարվի» ուժգին փոթորկից հետո: Նահանգապետ Գրեմ Էբոթի խոսքով՝ տեղումների մակարդակը կարող է դառնալ ռեկորդային ամբողջ պատմության ընթացքում։
Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի արդյունքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունում։
Ընկերությունում պնդում են, որ նման խորանարդիկը ճիշտ հավաքելը խիստ բարդ է, քանի որ բազմանիստի մասերը տարբերվում են սոսկ ռելիեֆային գծանկարով: Իսկ դասական գլուխկոտրուկում խաղորդը նիստերը հավաքում է գույներով: «Մսե» խորանարդիկի արժեքը կազմում է 3,6 հազար իեն (շուրջ 33 դոլար):
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ամերիկյան ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը վրեժ չէ:
Համաձայն U.S. News & World Report-ի ամենամյա հետազոտության տվյալների՝ Շվեդիան ներգաղթյալների համար լավագույն երկիրն է, ինչի մասին ասված է պարբերականի կայքում:
Ըստ էության, տարբեր փորձագետներ և ես կարծում ենք, որ Մոսկվան վաղուց պետք է ուղիղ կապ հաստատի Ստեփանակերտի հետ և Մոսկվա-Ստեփանակերտ-Բաքու եռյակում որոշի Ղարաբաղի կարգավիճակը:
Ջրասույզները գտել են տղամարդու դին, որը Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի ծովն ընկնելու պատահարի հետևանքով անհետ կորած էր համարվում:
Հարձակումը կատարվել է քաղաքի կենտրոնում: Սոմալիից 30 տարեկան ահաբեկիչը մահացել է հիվանդանոցում: Զինվորներից մեկը վիրավոր է ձեռքից:
Ազգայնական և ծայրահեղ աջական Գորկան համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի դաշնակիցը: Բենոնը Սպիտակ տանն աշխատանքը թողել է անցած շաբաթ:
Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսն օգոստոսի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր է ստորագրել: Այովան Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգն է:
Նրա խոսքով` թերթը շատ ցավոտ հարցերի է անդրադարձել տեղական չինովնիկների կոռումպացվածության, բյուջետային միջոցների ոչ բարեխիղճ ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ: «Այս միջադեպը միանշանակ ոչ թե կթուլացնի, այլ ավելի կակտիվացնի խմբագրության աշխատանքը»,- խոստացել է Վարշանիձեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղոդրմամբ՝ այդ մասին նշված է նրա կողմից ստորագրված հուշագրում:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ ներկայումս մասնակցում են միացյալ ռազմական մարզումների:
Օգոստոսի 25-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսի շրջանում բանվորների տեղափոխող բեռնատար ավտոբուսն ընկել է սև ծովը, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել, ովքեր Բաշկիրիայի, Ղրիմի և Կոստրոմսկի մարզի բնակիչներ են:
Հարվին վերջին 12 տարիների ընթացքում մայրցամաքային Ամերիկայի տարածքով անցնող ամենաուժգին փոթորիկն է:
Ամերիկյան Powerball վիճակախաղի հաղթողը, որը շահել է 758,7 միլիոն դոլարի ջեքփոթը, Մասաչուսեթսի նահանգի հիվանդանոցի 53-ամա աշախատակցուհի Մեվիս Վոնզիկն է:
«Մեր հարևան Ադրբեջանի գործողություններն են ահաբեկչական։ Պետք է զգոն լինենք, որ փորձենք դիմագրավել Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին՝ ուղղված և՛ Արցախի Հանրապետությանը, և՛ ՀՀ-ին»։
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին չարդարացված է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որն այն կարծիքն է հայտնել, թե «Լեհաստանը ոչ մի առնչություն չունի Եվրոպայի զարգացման հետ» և հաճախ է խախտում նրա հիմնական սկզբունքները: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 25-ին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում:
Տարեսկզբից ավելի քան 2,2 հազար փախստականներ և միգրանտներ են զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով Եվրոպա հասնել Միջերկրական ծովով կամ ցամաքային երթուղով: Օգոստոսի 24-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը, որը Ժնևում ներկայացրել է «Հուսահատ ճանապարհորդություն» զեկույցը՝ նվիրված դեպի Եվրոպա միգրացիային:
Ամենամյա Կանադական ազգային ցուցահանդեսը Տորոնտոյում անցկացվում է 1879 թվականից: Դրանում ցուցադրում են գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի նվաճումները: Ամեն տարի միջոցառում է այցելում շուրջ մեկուկես միլիոն մարդ: