Բաժիններ՝

ԱՄՆ-ի հարվածը ոչնչացրել է Իրաքում անօդաչուների արձակման հենակետը. NYT

Հունիսի լույս 28-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղորդված էին երկու թիրախների Սիրիայի տարածքում եւ մեկ թիրախի՝ Իրաքի տարածքում, ընդ որում վերջին դեպքում դա հենակետ էր, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի զինվորականների դեմ անօդաչուների արձաման գործողությունների համար: Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներ։

Թերթը նշում է, որ վերջին ամիսներին իրանամետ զինված խմբավորումներն Իրաքում սկսել են ակտիվորեն օգտագործել անօդաչուներ, որոնք ենթադրաբար ուղղորդվում են Թեհրանի կողմից: Դրանք կիրառվում են ամերիկացի զինվորական հրահանգիչների դեմ գրոհների համար, որոնց թվաքանակն Իրաքում կազմում է շուրջ 2,5 հազար, ինչպես նաեւ Կենտրոնական հետախուզաան վարչության աշխատակիցների դեմ: Հարվածը նպատակաուղղված էր զինյալներին այդ հնարավորությունից զրկելուն, թեեւ վարչակազմի՝ անունները չհայտնած ներկայացուցիչների խոսքով՝ Սպիտակ տանը հասկանում են, որ իրանամետ կազմավորումներին դա երկար ժամանակ չի կանգնեցնի: Մյուս երկու թիրախները Սիրիայի տարածքում օգտագործվում էին, հիմնականում, որպես պահեստներ: Մարդիկ բոլոր երեք օբյեկտնեում, Սպիտակ տան գնահատումներով՝ չեն եղել: Հարվածի մասին որոշումն ընդունել է Բայդենն ինքը:

Մինչ այդ նրան իրազեկել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին: Հարվածներ հասցնելիս օգտագործվել են լազերային ուղղորդմամբ ռումբեր: Հարվածի տակ են ընկել երկու խմբավորումներ: Դրանք երկուսն էլ մասնակից են եղել Իրաքում ամեիկացիների դեմ դրոնների օգտագործմամբ գորողություններին: Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ Բայդենը կարգադրել է հարվածներ հասցնել, որոնք իբր «անհրաժեշտ էին» տարածաշրջանում ամերիկացի զինծառայողների համար «սպառնալիքի վերացման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս