
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող նախկին ոստիկանը 22.5 տարվա ազատազրկման է դատապարտվել

ԱՄՆ Մինեապոլիսի դատարանը նախկին ոստիկան Դերեկ Շովինին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտել է 22.5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեղադրող կողմը պահանջում էր Շովինին ազատազրկել 30 տարով:
Դատավորի որոշմամբ՝ 15 տարի անց Շովինը կարող է դիմել ժամկետից շուտ ազատ արձակման համար:
2020 թվականի մայիսին Մինեապոլիսում Ֆլոյդին ձերբակալելու համար ոստիկանությունը նրան խեղդող հնարք էր օգտագործել, ինչից հետո աֆրոամերիկացին հիվանդանոցում մահացել էր: Այս միջադեպից հետո ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսել՝ ընդդեմ սևամորթների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունների: Ցույցերն իրականացվում էին «Սև կյանքերը կարևոր են» (“Black lives matter”) լոզունգի ներքո: