Օգոստոսի 31-ի առավոտյան պայթյուններ են որոտացել «Հարվի» փոթորկից տուժած Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից 40 կիլոմետր արեւելք գտնվող քիմիական գործարանում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին) ռեկորդային ծավալի բյուջե է պահանջել Կորեական թերակղզու իրադրության սրման եւ ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումների առնչությամբ:
«Հարվի» փոթորկից վնասները կարող են աճել մինչեւ ռեկորդային մեծություն՝ հասնելով 160 մլրդ դոլարի նշագծին, ինչը հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 15-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով:
«Հարվի» ցիկլոնի առաջացրած խոշոր հեղեղումների հետեւանքով Տեխասի նահանգում արձանագրվել է շուրջ 700 բարել նավթի արտահոս մի քանի պահոցներից:
Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերից ոչ հեռու, գոյացած «Լիդիա» արեւադարձային փոթորիկն ուժեղանում է եւ մոտ ժամանակներս կարող է հասնել մրրիկի կատեգորիայի:
Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն այն կարծիքին է, որ իշխանության գլուխ իր գտնվելու առաջին երեք ամիսներն ընտրություններից հետո ամենաինտենսիվ շրջանն են դարձել հանրապետության պատմության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը Brexit-ի ընթացակարգի ավարտից հետո:
«Հարվի» արեւադարձային ցիկլոնի ընթացքում, որը վերաճեց փոթորկի, քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70-90 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում ավելի քան 48 հազար տուն ֆ վնասվել վերջին 12 տարվա ընթացքում ամենասաստիկ «Հարվի» փոթորկի հետեւանքով:
Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր:
Օդերևութաբանները նշում են, որ փոթորկի բերած անձրևները կշարունակվեն Տեխասի արևելյան շրջաններում, ինչպես նաև Լուիզինայի արևմուտքում:
Թուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել:
Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, որտեղ առաջին հորիզոնականն զբաղեցրել է Գուցերիեւների ընտանիքը՝ 9,91 մլրդ դոլար միագումար կարողությամբ:
Հոգլանդն աշխատեց՝ մինչև նոր համանախագահը գա, մտնի գործընթացների մեջ, ծանոթանա, ուսումնասիրի, կողմերի դիրքորոշումները հասկանա, որի համար ժամանակ էր հարկավոր։
2017 թվականին համաշխարհային առեւտրի աճը կարող է կազմել 2,4 տոկոս, սակայն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարին կլինի վեցերորդ տարին անընդմեջ, երբ առեւտրի աճը կկազմի 3 տոկոսից պակաս:
Աշխարհի ամենահարուստ մարդիկ վաղուց հայտնվել են Forbes ամսագրի ուշադրության կենտրոնում: Բայց այս անգամ վերլուծաբանները գնահատել են ոչ թե գործարարների անձնական գումարները, այլ ընտանեկան կարողությունը:
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ 500 հազար դոլարի նվիրատվություն կկատարի Հյուսթոնում «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելուն համար:
Իսպանիայում անց է կացվել «Տոմատինո»՝ լոլիկների նետման ամենամյա փառատոնը:
ԱՄՆ-ի հարավում շուրջ 57 տրլն լիտր ջուր է տեղացել այն հորդառատ անձրեւների հետեւանքով, որն իր հետ բերել է «Հարվի»-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսակցությունները չեն օգնի ԿԺԴՀ-ի խնդրի լուծմանը։
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը մտադիր է զբաղվել ռուտին վիտամինային պատրաստուկի արտադությամբ, որն ամրացնում է մարդու արյունատար անոթները:
ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի:
Ուկրաինայի անվտանգության ածառայության աշխատակիցները Կիեւում բերման են ենթարկել ՌԴ Առաջին ալիքի լրագրողուհի Աննա Կուրբատովային:
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում Իրաքի տարածքային ամբողջականության եւ քրդական շրջանների համար ինքնավարության կարգավիճակի պահպանումը:
ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպերը երրորդ եռամսյակում կարող են 0,2 տոկոսային կետով նվազել «Հարվի» փոթորկի հետեւանքների պատճառով, սակայն Տեխասում ավերված օբյեկտների վերականգնման գործում ընդգրկուն պետական ներդրումները չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության աճը կարագացնեն նույն չափով:
Վենետիկի կինոփառատոնն օգոստոսի 30-ին կմեկնարկի ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Ավելի կարճ» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով։
Եմենում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների զոհ է դարձել 18 մարդ: Այդ մասին հայտնել է Saba կառավարական գործակալությունը: