Բաժիններ՝

Լոնդոնի կենտրոնում պայթյուն է որոտացել

Լոնդոնի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել: Հրշեջները փորձում են մարել մետրոյի Elephant & Castle կայարանի մոտ բռնկված խոշոր հրդեհը: Այրվում են կոմերցիոն շինություններ, մեքենաներ և հեռախոսային խցիկ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է հրշեջ ծառայության տարածած հաղորդագրության տեքստում:

«Ամբողջությամբ այրվում է երկաթուղու կամարների ներքևի մասի երեք կոմերցիոն օբյեկտ, չորս մեքենա և Elephant and Castle երկաթգծի կայարանի հեռախոսային խցիկը: Ճանապարհները փակ են և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այցելել այդ շրջան, ինչպես նաև փակ պահել պատուհաններն ու դռները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրդեհի վայրում աշխատում է տասը հրշեջ մեքենա և 70 հրշեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս