 
                        Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազայում երկու պայթյուն է տեղի ունեցել
 
                                    Հնդկաստանի հյուսիսում գտնվող ռազմաօդային ուժերի բազայում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է The Hindu թերթը՝ վկայակոչելով բանակի պաշտոնական ներկայացուցչին:
Դեպքը տեղի է ունեցել Ջամմու ավիաբազայում տեղական ժամանակով 1։40-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի պատճառվել:
Դեպքի վայր է ուղարկվել սակրավորների և քրեագետների ջոկատ: Կազմակերպվել է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        