Բաժիններ՝

Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առայժմ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու փորձեր չի ձեռնարկում

ԱՄՆ-ն ներկայում Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու փորձեր չի ձեռնարկում։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ գործընթացը վերսկսելու համար քայլեր ձեռնարկել, Բլինկենը բացասական պատասխան է տվել։

«Այդ մասին հիմա խոսք չկա։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն իրենց ազդեցությունն օգտագործել են Գազայի վերջին ճգնաժամը կանգնեցնելու համար։ Հումանիտար օգնության տրամադրումն ու Գազայի հատվածի վերականգնման հարցը մեզ համար գերակա խնդիր է»,- հայտնել է նա։

Նրա խոսքով՝ թեև ԱՄՆ-ն վերականգնել է կապերը Պաղեստինի հետ, «անհրաժեշտ է սպասել և համոզվել, որ ստեղծվել են ավելի դրական պայմաններ, որոնք թույլ կտան վերսկսել երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման շուրջ բանակցությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ