
Ճապոնիայում բեռնատարը վարաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների

Հունիսի 28-ին բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների Յատիմատա քաղաքում՝ Տոկիոյին հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Պատահարի հետեւանքով զոհվել են երկու դպրոցականներ: Վեցից տասը տարեկան երեք երեխաներ վնասվածքներ են ստացել: Միջադեպը տեղի է ունեցել գյուղական ճանապարհին՝ առանց մայթի հատվածում:
Բեռնատարի վարորդը կալանավորված է մարդկանց մահվան հանգեցրած անզգույշ վարման կասկածանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: