
Կանադայում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 46,6 աստիճան

46,6 աստիճան ռեկորդային տապ է գրանցվել Լիթոն քաղաքում, որը գտնվում է Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին հաղորդել է տեղի օդերեւութաբանական ծառայությունը:
Ծառայությունը նշում է, որ քաղաքը «գերազանցել է Կանադայում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը»:
«Բրիտանական Կոլումբիայում Լիթոնի առավելագույն ջերմաստիճանը…2021 թվականի հունիսի 27-ին կազմել է 46,6 աստիճան»,-ասվում է Twitter-ում զետեղված հայտարարության մեջ:
Օդերեւութաբանների տվյալներով՝ նախորդ ռեկորդը կազմել է 45 աստիճան եւ 1937 թվականի հուլիսի 5-ին գրանցվել Սասկաչեւանի նահանգի Ելլոու Գրասս քաղաքում եւ Միդեյլի բնակավայրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: