 
                        Բանգլադեշի մայրաքաղաքում առնվազն յոթ մարդ է զոհվել շենքի պայթյունից
 
                                    Հունիսի 27-ի երեկոյան Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ ստացել եռահարկ շենքի սաստիկ պայթյունի եւ փլուզման հետեւանքով: Ինչպես հունիսի 28-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, շենքում տեղավորված էին ռեստորաններ եւ խանութներ: Պայթյունից վնասվել են հարեւան շանքերն ու մի քանի ավտոբուսներ փողոցում։
Ոստիկանությունն առայժմ ահաբեկչական գործողության ապացույցներ չի ստացել, պայթյունի պատճառների հետաքննությունը շարունակվումէ, մեջբերում է գործակալությունը Դաքայի ոստկանության պետ Շաֆիքուլա Իսամի խոսքը: Միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        