
Իսպանիայի փողոցներում դիմակի պարտադիր կրման պայմանը վերացել է

Իսպանիայի բնակիչները հունիսի 26-ից սկսած կարող են փողոց դուրս գալ առանց դիմակի: Այս մասին որոշում է ընդունել Իսպանիայի կառավարությունը՝ հաշվի առնելով երկրում էպիդեմիոլագիական վիճակի բարելավման փաստը:
Այդուհանդերձ, քաղաքացիները պետք է շարունակեն պահել սոցիալական հեռավորություն և կրեն դիմակներ փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում: Կանխարգելիչ միջոցների խախտման դեպքում հնարավոր է վճարել մինչև 100 եվրո տուգանք:
47 մլն բնակչություն ունեցող Իսպանիայում համավարակի տարածումից ի վեր վարակվել է 3.77 մլն մարդ, մահացել են ավելի քան 80.7 հազարը:
2020 թվականի դեկտեմբերի 27-ից երկրում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Ներկա պահին Իսպանիայի բնակչության ավելի քան կեսը ստացել են պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը: