Բաժիններ՝

Աֆղանստանում չորս ոստիկան է զոհվել ճանապարհի մերձակայքում տեղակայված ականների պայթելու հետևանքով

Աֆղանստանի Ղազնի արեւելյան քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով զոհվել է չորս ոստիկան եւ եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը ճանապարհի մերձակայքում տեղակայված երկու ականների պայթելու մասին է: Ինչպես հաղորդվում է, զոհվածների թվում է քաղաքի շրջաններից մեկի ոստիկանության ղեկավարը: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս