
ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռբերումն անընդունելի է իրենց համար

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի թեկնածու Ջուլիան Սմիթը անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, որոնց վերաբերյալ գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ն արդեն հասցրել է մի շարք պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ Ակարային կոչ է արել չգործարկել ռուսական ՀՕՊ համակարգերը՝ զգուշացնելով, որ դրանք վտանգ են ներկայացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես ՆԱՏՕ-ի համար:
ԱՄՆ-ի կոնգրեսում ելույթ ունեցած Սմիթը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բարդ հարցեր ուղղել Թուրքիային և փորձելու է համոզել, որ ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռբերումը անընդունելի է Վաշինգտոնի համար: