Բաժիններ՝

ՌԴ վեց տարածաշրջաններում հեռավար քվեարկել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը

ՌԴ-ում ընթացող ընտրություններում հեռավար էլեկտրոնային քվարկությանը վեց տարածաշրջաններում, բացի Մոսկվայից, մասնակցել է գրանցված ընտրողների 35-50 տոկոսը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովան:

«Հիմնականում էլեկտրոնային էլեկտրոնային քվարկության մասշտաբը Մոսկվայում է: Մնացած բոլոր վեց տարածաշրջաններում փոքր է այն մարդկանց բաժինը, որոնք ընտրել են հեռավար էլեկտրոնային քվարկությունը. այն կազմում է 5-ից մինչեւ 9 տոկոս»,-ասել է Պամֆիլովան՝ սեպտեմբերի 17-ին հանդես գալով ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում:

Նրա խոսքով՝ Մոսկվայում էլեկտրոնային քվարկության համար գրանցվել է շուրջ 2 միլիոն ընտրող, հիմնականում վեց տարածաշրջաններում՝ շուրջ 600 հազար մարդ:

«Բայց այն մարդկանցից, ովքեր ընտրել են հեռավար էլեկտրոնային քվարկությունը, Մուրմանսկում արդեն դաշնային եւ միամանդատ ընտրատարածքում քվեարկել է շուրջ 46 տոկոսը, Կուրսկում՝ շուրջ 42-43 տոկոսը, Նիժնի Նովգորոդում՝ 35 տոկոսից քիչ ավելին, Ռոստովում՝ 46 տոկոսից քիչ ավելին, Յարոսլավլում արդեն քվեարկել է գրեթե կեսը, Սեւաստոպոլում մոտենում է 35 տոկոսին»,-հայտնել է Պամֆիլովան:

ՌԴ ԿԸՀ-ի կողմից հաստատված կարգի համաձայն, առցանց քվեարկությունն անցկացվելու է սեպտեմբերի 17-ի ժամը 08:00-ից մինչեւ սեպտեմբերի 19-ի 20:00-ն: Հեռավար կկարողանան քվեարկել Մոսկվայի եւ Սեւաստոպոլի, ինչպես նաեւ Նիժեգորոդսկի, Կուրսկի, Յարոսլավսկի, Մուրմանսկի եւ Ռոստովի մարզերի բնակիչները:

Ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, կկարողանան ՌԴ Պետդումարի ընտրություններում քվեարկել առցանց ձեւաչափով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս