Բաժիններ՝

Մոսկվայում և Ռուսաստանի կենտրոնական մասում ընտրատեղամասեր են բացվել

Ընտրություններում քվեարկելու համար ընտրատեղամասեր են բացվել Մոսկվայում եւ Ռուսաստանի կենտրոնական մասում։ Այս տարի ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ, ընտրությունները կանցկացվեն երեք օր՝ սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը, ընտրատեղամասերը բաց են լինելու ամեն օր ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ռեուտը, սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի 3486 ընտրատեղամաս, այդ թվում՝ չորսը՝ քովիդային հոսպիտալներում: Նա ճշտելէ, որ ստացիոնարներում եւ քովիդային հոսպիտալներում ընտրատեղամասերը կաշխատեն մեկ օր, եւ հատկապես սեպտեմբերի 19-ին, մնացած ընտրատեղամասերը բաց կլինեն բոլոր երեք օրերին:

Ամբողջ երկրում բացվում են գրեթե 96 հազար ընտրատեղամասեր, դրանցից 93,5 հազարը՝ մշտական, ինչպես նաեւ ընտրողների ժամանակավոր կեցության վայրերում ձեւավորված շուրջ 2,5 հազար ընտրատեղամասեր: Քվեարկել կարող են նաեւ այն հոսպիտալների հիվանդները, որոնք կորոնավիրուսային հիվանդությամբ գտնվում են «կարմիր գոտիներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930