
Փարիզի Աստվածամոր հրդեհված տաճարի ամրապնդման աշխատանքներն ավարտվել են

Փարիզի Աստվածամոր տաճարի ամրապնդման և անվտանգության ապահովման աշխատանքներն ավարտվել են, իսկ ռեստավրացիոն աշխատանքները կմեկնարկեն ձմռանը: Այս մասին ասվում է Աստվածամոր տաճարի վերականգնման պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Աշխատանքի այս փուլում տեղադրվել են փայտե կարկասներ, կապարով աղտոտված տարածքի մաքրում:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհ էր բռնկվել 2019 թվականի ապրիլի 15-ին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր տաճարը 5 տարում վերականգնելու հավակնոտ նպատակի մասին, սակայն շատ փորձագետներ նշում են, որ վերականգնման վրա կծախսվի 10-15 տարի: