Բաժիններ՝

Ճապոնիայում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում

Հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Սուվանոսե կղզու վրա: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Գրանցվել է խոշոր հրաբխային քարերի անկում 1 կիլոմետր շառավղով: Այդ կապակցությամբ օդերեւութաբանական վարչությունը ժայթքման վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել է մինչեւ երրորդ:

Գործնականում դա նշանակում է լեռան վրա բարձրանալու արգելք: Այս տարի կղզու վրա ժայթքումներ են արձանագրվել մարտին եւ հունիսին: Այն ժամանակ վտանգավորության մակարդակը բարձրացվել է մինչեւ երրորդ, բայց հետո կրկին իջեցվել մինչեւ երկրորդ: Օդերեւութաբանները բնակչությանը կոչ են անում՝ հետեւել մանրամասն տեղեկատվությանը: Կղզում ապրում է մի քանի տասնյակ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930