Բաժիններ՝

Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել երկու ընթացող Պետդումայի ընտրություններում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկրի ղեկավարը կոչ է արել ռուսաստանցիներին նույնպես մասնակցել ընտրություններին և նշել է՝ ակնկալում է, որ նրանք ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումը։

«Այսօր մեր երկրում սկսվել է 8-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրության եռօրյա քվեարկությունը։ Ինչպես տեսնում եք, սանիտարական սահմանափակումների պայմաններում ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ առցանց՝ էլեկտրոնային ձևաչափով»,- ասել է Պուտինը։

Երեքշաբթի պետության ղեկավարն ինքնամեկուսացվել է, քանի որ մինչ այդ շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ: Ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը միանգամայն առողջ է։

Դումայի քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930