Բաժիններ՝

ՌԴ Սևծովյան նավատորմն սկսել է հսկել Mount Whitney ամերիկյան նավին

ՌԴ Սեւծովյան նավատորմը Mount Whitney ամերիկյան նավի գործողություններն է հսկում Սեւ ծովում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՊԿԱԿ):

Նավը Սեւ ծովի ջրատարածք է մտել նոյեմբերի 4-ին: Ավելի վաղ հոկտեմբերի 30-ին Սեւ ծով է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Porter էսկադրային ականակիրը, որը հանդերձված է Tomahawk թեւավոր հրթիռներով, հաղորդել է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը: ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանցի զինվորականներն անմիջապես սկսել են նրանց հսկել:

USS Mount Whitney նավը ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմի ֆլագմանն է: Այն նախատեսված է ռազմածովային ուժերի գործողությունների կառավարման եւ համակարգման համար: Այն բազմաթիվ սարքեր ունի ռադիոտեխնիկական հետախուզություն վարելու, օդային, վերջրյա, ընդջրյա իրադրությունը հսկելու համար՝ ի շահ մարտանավերի: Նավը պաշտպանված կապուղիների միջոցով կարող է իրական ժամանակում մեծ ծավալի տվյալներ փոխանցել եւ ընդունել Երկրի ցանկացած կետում՝: Այդ ամենն ամերիկյան հրամանատարությանը թույլ է տալիս ժամանակին ստանալ առավել մեծ չափով հետախուզական եւ օպերատիվ օժանդակություն, որը հասանելի է ամերիկյան նավատորմին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս