Բլինքենը Ավստրալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է համագործակցությունը AUKUS- ի շրջանակներում
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնի հետ քննարկել է խաղաղ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապահովման ջանքերը եւ AUKUS-ի եռակողմ համագործակցությունը: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Նրանք քննարկել են եռակողմ գործընկերությունը Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի (AUKUS) միջեւ անվտանգության բնագավառում եւ ազատ ու բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պահպանմանն ուղղված մեր կոլեկտիվ ջանքերում մյուս հանգուցային դաշնակիցների եւ գործընկերների հետ մեր փոխգործակցությունը խորացնելու ուղիները»,-ասվում է Փրայսի հաղորդագրության մեջ, որը տարածվել է Պետդեպարտամենտի կողմից:
Նշվում է, որ Բլինքենը եւ Փեյնը զրույցի ընթացքում հաստատել են տարածաշրջանում տարվող կոլեկտիվ աշխատանքի հանձնառությունը, որն ուղղված է COVID-19-ից հետո վերականգնմանը: Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Սքոթ Մորիսոնը եւ Բորջ Ջոնսոնը հայտարարել են անվտանգության բնագավառում նոր եռակողմ գործընկերություն ստեղծելու մասին, որն ստացել է AUKUS անվանումը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: