«Այս հանգրվանում մեզ անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում». ԱԳ փոխնախարար

Այսօր խորհրդարանում Արտաքին գործերի նախարարության 2022 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրեց ոչ թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այլ նրա տեղակալ Վահե Գևորգյանը։ Ըստ նրա, Ա. Միրզոյանը խորհրդարան չի եկել տեխնիկական պատճառներով։

Երբ լրագրողները փոխարտգործնախարարին խնդրեցին մեկնաբանել, թե կոնկրետ ինչ տեխնիկական խնդրի մասին է խոսքը, Վահե Գևորգյանն ասաց, որ տեխնիկական հարցերը մեկնաբանելու կարիք չունեն։

Անդրադառնալով դեմարկացիային և դելիմիտացիային, Վահե Գևորգյանն ասաց, որ խնդիրները միմյանցից պետք է տարանջատել։

«Գոյություն ունի Արցախի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն, և մեր ջանքերը նախևառաջ ուղղված են այդ նպատակին։ Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ կարգավիճակի խնդիրը, քննարկվում և քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում։ Այս հանգրվանում մեզ անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց Վահե Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս