Մոսկվայում վնասակար նյութերի մակարդակն օդում բարձրացել է կրկնակի
Օդում աղտոտող նյութերի պարունակության մակարդակն անցած օրվա ընթացքում գրեթե կրկնակի բարձրացել է Մոսկվայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը պատմել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ թանձր մառախուղը բազմաթիվ բողոքներ է առաջացրել Մոսկվայի տարածաշրջանում՝ օդի մեջ ծխի եւ այրվածքի հոտերի պատճառով: Նախորդ օրվա ընթացքում Մոսկվայի մարզում գրանցվել է գրեթե 30 ջերմային կետ. հիմնականում այրվել են կենցաղային աղբը, ծառահատման մնացորդներն անտառներում (ծառերի բներ, արմատներ, որոնք մնացել են հիվանդ ծառերի հատումից հետո), ինչպես նաեւ չոր խոտը: Դա անդրադարձել է նաեւ Մոսկվայի մթնոլորտի վրա, որտեղ Լյուբլինոյի շրջանում գրանցվել է ածխածնի օքսիդների առավելագույն թույլատրելի խտության գերազանցում 1,04 անգամ:
Էկոլոգիական իրադրությունն անընդհատ գնահատում են «Մոսէկոմոնիթորինգի» գրեթե 60 ստացիոնար կետերը:
«Նոյեմբերի 3-ի ժամը 06:00-ի դրությամբ Նովոկոսինոյի շրջանում գրանցվել է օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի խտության գերազանցում 1,82 անգամ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ օրվա ընթացքում Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բնակիչներից արտակարգ ծառայություններն ստացել են 55 գանգատ՝ օդի մեջ ծխի եւ այրվածքի հոտերի պատճառով, ընդամենը երկու օրվա ընթացքում՝ 136 գանգատ: