
ԵԱԶԲ-ն 1.2 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի իր անդամ պետություններին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այս տարի ծրագրում է 1,2 մլրդ դոլար ներդնել իր անդամ պետությունների տնտեսություններում: Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, այս մասին հաղորդել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը:
ԵԱԶԲ-ն, որի բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանին եւ Ղազախստանին, ինչպես նաեւ ներկայացված է Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, նախագծային ֆինանսավորում է իրականացնում ենթակառուցվածքային եւ արդյունաբերական նախագծերում, ինչպես նաեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:
Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել է, որ 2022-2026 թվականների Բանկի ռազմավարությունը նախատեսում է առնվազն 500 մլն դոլարի ընդհանուր ներդրում Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տնտեսական նախագծերում: