Բաժիններ՝

Զուգդիդում բողոքողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի ժամանակ

Զուգդիդում շրջանային վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվել է մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներով: Այդ մասին Sputnik Վրաստանի թղթակիցը հաղորդել է իրադարձություններից վայրից:

Բողոքողների գլխավոր պահանջը եղել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ազատ արձակումը, որն արդեն 35-րդ օրն է՝ գտնվում է կալանքի տակ: Ակցիան կազմակերպվել է «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) խոշորագույն ընդդիմադիր կուսակցության կողմից:

Ցուցարարները ցանկացել են շրջանային վարչակազմի շենքում հայտնվել «մեգրելական չիպսերի»՝ մախվացայի մեծ թասերով: Ոստիկանությունն ակտիվիստներին թույլ չի տվել շենք տանել «հյուրասիրությունը», ինչից հետո կողմերի միջեւ խոսքահռիվ է առաջացել:

«Մենք խոստանցել ենք «Վրացական երազանքին», որ նրանք իրենց հանգիստ չեն զգա Սամեգրելոյում եւ, մասնավորապես, Զուգդիդում: Նրանք ամենուրեք հանդիպելու են դիմադրության օջախների: Նրանք մեզ թույլ չեն տվել մտնել շրջանային վարչակազմի շենք, որպեսզի մենք նրանց տանենք իրենց խորհրդանիշը՝ «նախվացա»-ն»,-ասել է ՄԱՇ-ից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անի Ծիտլիձեն:

Դրա հետ մեկտեղ նա բացատրել է, թե ինչու են ընդդիմադիրները նախվացան համարում գործող իշխանությունների խորհրդանիշը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենք ամեն գիշեր անցնելու են բոլոր վարչական շենքերի կողքով եւ հանգիստ չեն տալու ընդդիմախոսներին:

Նոյեմբերի 3-ին Զուգդիդում տեղի է ունեցել հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին: Հավաքվածները նաեւ բողոքում են տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացված ընտրությունների արդյունքների դեմ:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հացադուլ է հայտարարել արդեն 35-րդ օրը՝ կալանավորման օրվանից: Նախկին նախագահը, որը հեռակա կարգով հայրենիքում դատապարտվել է պաշտոնական հանցագործությունների համար, սեպտեմբերի 29-ին Ուկրաինայից գաղտնի ժամանել է Թբիլիսի եւ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել Թբիլիսիում: Սահակաշվիլին իրեն համարում է քաղաքական բանտարկյալ, իսկ իր դեմ քրեական գործը՝ սարքված:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս