Լագոսում բարձրաբերձ շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 36-ի
Նոյեմբերի 1-ին Նիգերիայի խոշորագույն քաղաք Լագոսում կառուցվող 21-հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները։
«Այս պահին փլվածքների տակից հանվել է 36 մարդ՝ 33 տղամարդ եւ երեք կին, կան նաեւ ինը ողջ մնացածներ»,- AFP-ին ասել է Արտակարգ իրավիճակների պետական գործակալության ներկայացուցիչը:Ավելի վաղ eNCA հարավաֆրիկյան հեռուստաալիքը հայտնել է 22 զոհվածների մասին: Նախօրյակին Լագոսի նահանգապետ Բաբաջիդե Սանվո Օլուն հայտարարել է, որ պաշտոնից հեռացրել է շինարարության կարգավորման տարածաշրջանային գործակալության ղեկավարին եւ հրաման է տվել կատարել հետաքննությունն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: