Բաժիններ՝

Բրիտանիան առաջին երկիրն է, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի կիրառմանը COVID-19-ի դեմ

Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին: Այդ մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը նոյեմբերի 4-ին տարածել է Մեծ Բրիտանիայի Դեղորայքային միջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքի հսկողության գործակալությունը։

Ինչպես նշում է Մեծ Բրիտանիայի բժշկական կարգավորիչը, պատրաստուկն «անվտանգ է եւ արդյունավետ COVID-19-ի թեթեւ եւ չափավոր ընթացքով մարդկանց հսպիտալացման եւ մահվան վտանգի նվազեցման հարցում, որոնք լուրջ հիվանդության զարգացման ռիսկ ունեն:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն այսօրվա օրը համարել է «պատմական երկրի համար»: «Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն տվեց հակավիրուսային պատրաստուկին, որը կարող է օգտագործվել տանը COVID-19-ի դեմ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս