Բաժիններ՝

Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ, այդ թվում՝ շուրջ 680 հազար երեխա, մարդասիրական օգնության կարիք ունի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարության մեջ։

Վենեսուելայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մանուել Ռոդրիգես Պումարոլի խոսքով՝ երկրի հիվանդանոցներն «աշխատում են հնարավորությունների առավելագույն չափով, հազարավոր երեխաներ զուրկ են մաքուր ջրի հուսալի հասանելիությունից, իսկ շատ դպրոցներ լուրջ վնասվածքներ են ստացել»։

Նշվում է, որ հանրապետության մայրաքաղաք Կարակասում վնասվել է 432 դպրոց, այսինքն՝ «տարածաշրջանի ուսումնական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը»։ Դրա հետ մեկտեղ երկրաշարժից փրկված դպրոցները ժամանակավորապես օգտագործվում են որպես ապաստարաններ անօթևան մնացած ընտանիքների համար։

Հունիսի 24-ին իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդող 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերն ամենահզորն են վերջին 100 տարվա ընթացքում։ Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում: Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1450-ի, 3150 մարդ դեռ բուժում է ստանում ։ Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930