Ռուսական զորքերը Կիևի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա են. Դենիս Ավտոնոմով

Ռուսական զորքերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա են՝ Դնեպր գետի ձախ կողմում, սակայն պարզ չէ, թե ինչպես են նրանք պատրաստվում գրոհել 3,5 մլն բնակչություն ունեցող քաղաքը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Նրանք մի քանի անգամ փորձել են շրջափակել քաղաքը: Որքան ես գիտեմ՝ պատերազմ վարելու ժամանակակից մեթոդները չեն տրամադրում 3,5 մլն բնակչությամբ, իսկ կուտակումով՝ 8-10 մլն բնակչություն ունեցող քաղաքը գրավելու ալգորիթմներ: Բոլորի համար առեղծված է, թե ինչպես են նրանք պատրաստվում գրոհել Կիևը: Ի սկզբանե նրանք չէին նախատեսել գրոհել մեծ քաղաքները՝ Կիևը և շրջանային կենտրոնները», – այսպես նկարագրեց իրավիճակը ուկրաինացի դիվանագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031