Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության երաշխավորների ցանկում ներառելուն. Չավուշօղլու

Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների ցանկում ներառելուն, իսկ Մոսկվան դրա դեմ չի առարկում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն` ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա իր կատարած այցերի արդյունքները ամրապնդել են հրադադարի հույսերը:

Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ մեծ է հավանականությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, իսկ այսօր Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայի իրավիճակը», – հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031