Պուտինը Շոլցին հայտարարել է, որ Կիևը փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցություննները
Ուկրաինայի ներկայացուցիչները ձգտում են ձգձգելու Ռուսաստանի հետ բանակցություններն՝ առաջադրելով ավելի ու ավելի նոր ոչ ռեալիստական առաջարկություններ, բայց ռուսաստանյան կողմը պատրաստ է շարունակելու «հանգուցալուծումների որոնումն» իր սկզբունքային մոտեցումների հունով: Այդ մասին, ինչպես մարտի 18-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմրի Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հեռախոսազրույցում։
«Վլադիմիր Պուտինը նաեւ շարադրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների՝ տեսակապով անցկացվող բանակցությունների ընթացքի գնահատումը: Նշված է, որ Կիեւի վարչակարգը ձգտում է ամեն կերպ ձգձգելու բանակցային գործընթացն՝ առաջադրելով ավելի ու ավելի նոր ոչ ռեալիստական առաջարկություններ: Այնուամենայնիվ ռուսաստանյան կողմը պատրաստ է շարունակելու հանգուցալուծումների որոնումն իր լավ հայտնի սկզբունքային մոտեցումների հունով»,- ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ-ի նախագահը Շոլցի ուշադրությունն է հրավիրել ուկրաինացի ուժայինների կողմց Դոնեցկի եւ Մակեեւկայի հրթիռակոծումների վրա: «Շարունակվել է Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկումը:
Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել ուկրաինացի ուժայինների կողմից Դոնեցկի եւ Մակեեւկայի բնակելի թաղամասերի հրթիռակոծումների վրա, որոնք հանգեցրել են մարդկային մեծ զոհերի: Այդ պատերազմական հանցագործությոններն անտեսվել են Արեւմուտքում»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Զրույցը կայացել է Շոլցի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: